ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
20.02.2015 | 00:51

...թե երկար դիմադրելուց հետո, Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, երկուշաբթի օրը ԲՀԿ նախագահի պոստը լքելու դիմում կներկայացնի կուսակցության քաղխորհրդին, կուսակիցներն էլ, բնականաբար, միաձայն կհաստատեն այն: Դժվար չէ հասկանալ, որ այս հրաժարականը ԱԺ պատգամավորի մանդատից չզրկվելու գինն է: Ասում են նաև, որ ԲՀԿ նախագահի աթոռը, ըստ նախնական պայմանավորվածության, կզբաղեցնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ